Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վստահելի՞, ո՞ւմ համար

Վստահելի՞, ո՞ւմ համար
01.10.2019 | 16:33

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին, հայտարարել է, թե իրենց նպատակն է ՍԴ-ը, որպես գերագույն սահմանադրական մարմին, վստահելի դարձնել։ Մնում է հասկանալ ու վերծանել, թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչը ի՞նչ է հասկանում, երբ իշխանության մեկ այլ ճյուղի՝ դատական իշխանության բարձրագույն ինստիտուտը փորձում է վստահելի դարձնել։ Այսինքն, եթե Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չեղավ ու նրա աթոռին բազմեց Վահե Գրիգորյանը, ՍԴ-ն վստահելի՞ է դառնում։ Կամ ո՞ր երկրում կա նման բան, երբ իշխանության մի ճյուղը մյուսի վստահության չափն է որոշում։


Իհարկե, կարող է ՍԴ-ն Վահե Գրիգորյանի նախագահությամբ ոչ միայն վստահելի, այլ անձնուրաց ծառայող ինստիտուտ դառնալ, բայց միմիայն Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Ի վերջո, Հայաստանի հեռու գյուղերից մեկում ապրող քաղաքացու համար այնքան էլ կարևոր չէ, թե ՍԴ նախագահի ղեկավարի անունը Պողոս, թե Կիրակոս կլինի, կարևորը, որ իշխանության ցանկացած որոշման առաջ կանաչ լույս չբացվի, որից իր կյանքն ավելի կբարդանա։ Իսկ որ Հրայր Թովմասյանը նախկիների ոչ մի որոշմանը դեմ չէր գնա, իսկ Փաշինյանի որոշումներն էլ Վահե Գրիգորյանի հաստատապես «կդակի», կասկածից վեր է։ Ուրեմն ի՞նչ վստահության մասին է խոսքը, մի դեպքում նախկին իշխանությունների քիմքին հաճելի մարդ է ՍԴ ղեկավար նշանակված, մյուս պարագայում էլ նոր իշխանությունը պատրաստվում է իր սրտի դատավորին դարձնել ՍԴ նախագահ։
Տեսնես՝ Գագիկ Հարությունյանն իրենից հետո ինչու՞ կռիվ գցեց էս դատարանում, բոլորը վաղուց մոռացել էին, որ Հայաստանում կա նման պաշտոն, որի ղեկավարին կարող է ԱԺ պատգամավորը, ասենք, քավոր-սանիկական կապերի համար հեռացնել պաշտոնից։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6050

Մեկնաբանություններ